Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Ցոլակյանի պարգևը` Սերժ Սարգսյանի եղբորը (ֆոտոշարք)

Ապրիլ 12,2014 23:27

veradardzՔիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսավորությամբ բացվեց  երաժիշտ- կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այս տարի փառատոնին  մասնակցում  են  33 երկրների ներկայացուցիչներ: Զգալի էր, որ միայն այսօր բավական մեծ ծախս էր կատարված. շքեղ զարդարված էր բեմը, թեև մեզ չհաջողվեց ստույգ ճշտել, թե քանի միլիոն է ծախսված բեմի ձևավորման համար,  սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ մոտավորապես 1,5-2 միլիոն դրամի էր:վերադարձ.. վերադարձ.... Միջոցառումը զերծ էր երկար ճառերից, «Վերածնունդ»-ը հանդիսատեսին ներկայացավ մոտ 3 ժամյա համերգային ծրագրով, որի բեմադրիչը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն էր:  Միջոցառումը վարելու համար Գյումրի էին հրավիրել Խորեն Լևոնյանին և Գայանե Ասլամազյանին: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջոցով Կաթողիկոսի օրհնությունը  փոխանցելուց հետո, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ազդարարեց փառատոնի բացումը: Նշենք, որ  պարոն Ցոլակյանը Շիրակի մարզպետարանի հուշամեդալով պարգևատրեց Սերժ Սարգսյանի եղբորը` Լևոն Սարգսյանին, որը փառատոնի համանախագահն է,  «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Պարզվում է,  Լևոն Սարգսյանը պարգևատրվում էր   «Հայաստանի հանրապետության կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում ծավալած ազգօգուտ և բեղմնավոր գործունեության համար»: Նմանապես նույն գործունեության համար պարգևատրվեց ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյանը: Ու որպեսզի այս ամենը շահարկման թեմա չդառնա, Շիրակի մարզպետը հարկ համարեց լրացուցիչ պարզաբանում տալ, թե ինչու իր մեդալը հանձնեց հատկապես այս երկու անձնավորություններին:

«Վերածնունդ» փառատոնը դուրս է եկել Գյումրիի սահմաններից, ամբողջ հանրապետությունով է անցկացվում և մեծ նշանակություն, դեր ունի երաժշտական արվեստի զարգացման և մեր երիտասարդների կրթման, երաժշտական դաստիարակության  հարցում: Հարցը նրանում է, որ այս երկու անձնավորությունները  միշտ շահագրգիռ են, որ փառատոնը միշտ անցկացվի Գյումրիում, ես կուզենայի, որ նրանք միշտ Գյումրիում անցկացնեն»,- ասաց մարզպետը:

Նշենք, որ փառատոնին  մասնակցում էր ՀՀ մշակույթի նախարարի  պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, որը նստել էր Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետի կողքին` վերևի օթյակներից մեկում: Այս անգամ նրա կողքին  չէր  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, թեև փառատոնը բացելուն պես` չմոռացան հնչեցնել նաև նրա անունը` որպես հովանավորի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930