«Ամերիկայի ձայն». Ուկրաինայի արևելքում գտնվող Սլավյանսկ քաղաքում ռուսաստանամետ զինյալները շաբաթ օրը գրավել են երկրի անվտանգության ծառայությանը պատկանող շենքը:
Անվտանգության ծառայությանը պատկանող շենքը գրավելուց առաջ առնվազն 20 զինյալ գրավել էր երկրի ոստիկանության ստորաբաժանումը:
Դոնեցկի տարածաշրջանային ոստիկանության տվյալների համաձայն, Սլավյանսկում երկու շենքերի գրավումն իրականացվել է զինյալների նույն խմբի կողմից:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի համաձայն, Սլավյանսկում շենքերի գրավումն իրականացրած զինյալների նկատմամբ կոշտ միջոցներ կիրականացվեն:
Կարդացեք նաև
«Ցուցարարների և ահաբեկիչների միջև տարբերություն կա», – գրել է Ավակովը ֆեյսբուքյան իր էջում:
Դոնեցկում նույն օրը ավելի վաղ փայտե մահակներով զինված մի խումբ երիտասարդներ գրավել էին երկրի դատախազության շենքի հարկերից մեկը:
Ուկրաինայի ոստիկանության համաձայն, երիտասարդներն ավելի ուշ հեռացել են՝ բանակցություններից հետո:
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում