Թել-Ավիվում այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ օրն է: Կանայք արդեն ավարտել են պայքարը: Գերծանր՝ +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որ անցած տարի մայր դառնալուց հետո առաջին անգամ է բարձրացել մրցահարթակ եւ ավելի շատ պայքարը վերզգալու նպատակով է մեկնել Իսրայել, երկամարտի 232 (102+130) կիլոգրամով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ