Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանի և Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ միասին մասնակցել է նաև Տիգրան Մեծի այգում կազմակերպված ծառատունկին: Ի դեպ, հարկ է նշել, որ 2013թ. իրականացված վերակառուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ արդիականացվել է նաև զբոսայգու ոռոգման համակարգը:
Կարևորելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված քաղաքային իշխանությունների հստակ քաղաքականությունը՝ նորնորքեցիներն, օգտվելով առիթից, մեկ անգամ ևս շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ այգին վերակառուցելու և այն իրենց համար իսկապես լիարժեք հանգստի գոտի դարձնելու համար: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ առաջիկա տարիներին շարունակվելու են մայրաքաղաքի հանգստի գոտիների վերակառուցմանն ու ավելացմանն ուղղված ծրագրերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
Կարդացեք նաև
և հասարակայնության հետ կապերի վարչություն