Դոնեցկի ոստիկանության հատուկ ջոկատայինները (նախկին «Բերկուտ»-ը) հրաժարվել է մեկնել Սլավյանսկ, որտեղ ցուցարարները ոստիկանության բաժնի և քաղխորհրդի շենքերն են գրավել: Դեպքի վայրից փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանները հայտնել են, որ աջակցում են ցուցարարներին և հրաժարվում են կատարել հրամանները: Նրանք հավաքվել են ներքին գործերի նախարարության շենքի մոտ և բանակցում են ռուսամետ ցուցարարների հետ:
«Մենք չենք ցրի խաղաղ քաղաքացիներին, որովհետև չենք ուզում, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես Մայդանում վարվեցին», – հայտնել է ջոկատայիններից մեկը, ինչն արժանացել է ամբոխի ծափահարություններին և «Բերկուտը Ռուսաստան է» վանկարկումներին:
«Մենք չենք ենթարկվի Կիևին, որովհետև չենք հասկանում, թե ով է այնտեղ լեգիտիմ», – ավելացրել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ