Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստները կնվաճեն ևս հինգ մեդալ:
Երրորդ տեղերն են զբաղեցրել պատանիների 65 կգ քաշային կարգում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդներից՝ 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը:
Մեր մարզիկներից երեքը հասել են եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար:
Երիտասարդական առաջնության 52 կգ քաշային կարգում Գրիգոր Մխիթարյանը գոտեմարտելու է Վրաստանը ներկայացնող Լերի Բեդինաձեն:
Վրացի է նաև Դավիթ Խաչատրյանի մրցակիցը՝ Իրակլի Կուպանաձեն. նրանք կպայքարեն պատանիների 52 կգ քաշային կարգի եզրափակչում:
Իսկ 81 կգ քաշայինների եզրափակչում Նաիրի Կարապետյանը կմրցի բուլղարացի Ալեքս Վասիլևի հետ:
Եզրափակիչ գոտեմարտերը կսկվեն Երևանի ժամանակով 19:30-ից: Գոտեմարտերին կարելի է հետևել https://noasports.tv/directo կայքով:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, բրոնզե մեդալի էր արժանացել Միշա Նազարյանը /75 կգ/, արծաթե՝ Էռնեստ Հայրապետյանը /60 կգ/, իսկ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում մեր Լենդրուշ Զատիկյանը հաղթելով բոլոր գոտեմարտերը, նվաճել էր ոսկե մեդալ ու հռչակվել Եվրոպայի առաջնության հաղթող:
ՀՀ Սամբոյի ֆեդերացիա