Դոնեցկի ցուցարարները մարտի 11-ի լույս 12-ի գիշերը փորձել են գրավել դատախազության շենքը, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Նովոստի Դոնբասա» թերթին:
«Անջատողականները գիշերը փորձել են գրավել Դոնեցկի մարզային դատախազության շենքը, սակայն իրավապահները կարողացել են կասեցնել հարձակումը: Այդուհանդերձ, անջատողականները հասցրել են վնասել շենքի ներսի գույքը, ինչպես նաև թալանի փաստեր են արձանագրվել», – ասված է հաղորդագրության մեջ:
Այժմ դատախազությունն անցել է բնականոն աշխատանքի:
Մարտի 6-ին Դոնեցկի ռուսամետ ակտիվիստները գրավել էին մարզպետարանի շենքը, որը մինչև հիմա գտնվում է նրանց տրամադրության տակ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Լուսանկարը՝ արխիվային