Երևանն ավելի մաքուր և ավելի կանաչապատ տեսնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին միանալով՝ հասարակական տասնյակ կազմակերպություններ շարունակում են մասնակցել մայրաքաղաքը մաքրելու և կանաչապատելու գործին:
««STR» ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել և մաքրման աշխատանքներ է իրականացրել այն վայրերում և հարակից տարածքներում, որտեղ ավտոսիրողները մշտապես մրցումներ են անցկացնում:
Կազմակերպության անդամները նշել են, որ, իրենց մասնակցությամբ օրինակ ծառայելով, նպաստում են մայրաքաղաքի մաքրության ապահովմանն ու այդ կերպ շնորհակալություն հայտնում քաղաքապետարանին մշտական աջակցության և պատրաստակամության համար: Ավտոսիրողները նաև հավելել են, որ տարվա ընթացքում պարբերաբար իրենք էլ են նախաձեռնում շաբաթօրյակներ:
Արդեն իսկ մաքրված տարածքներում ««STR» ավտոսիրողների ակումբի» անդամները տնկել են ծառեր և ընդգծել, որ հետևողականորեն խնամելու են դրանք:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն