Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք հանձնվելու, մինչեւ հասնենք մեր ուզածին». «Դեմ եմ»

Ապրիլ 12,2014 16:35

«Մենք չենք ներկայացնելու ճանապարհային քարտեզներ, որովհետեւ մենք կուսակցություններ չենք»,- այսօր՝ ապրիլի 12-ին, «Դեմ եմ» հավաքի ընթացքում հայտարարեց նախաձեռնության անդամ Գեւորգ Գեորգիսյանը: Նա նշեց, որ այս շարժումը չէր լինի, եթե լինեին արհմիություներ, որի գործը իրենք են վերցրել: D

Գեւորգ Գեորգիսյանը հայտարարեց, որ ուրբաթ օրը՝ ապրիլի 18-ին, մեծ բողոքի ակցիա է տեղի ունենալու, որի մանրամասները չեն հրապարակվելու՝ իշխանությունները թող նյարդայնանան, նրա խոսքերով՝ դա կլինի անակնկալ օրինապահների համար: Գեւորգ Գեորգիսյանը նշեց, որ շուտով իրենց կայքում նախագահին ուղղված նամակի ձեւ է լինելու, որով Սերժ Սարգսյանից պահանջելու են կատարել ՀՀ Սամանադրությամբ իրեն ստանձնված պարտականությունները՝ պաշտպանել ՀՀ քաղաքացիներին.

«Չենք հանձնվելու մինչեւ, հասնենք մեր ուզածին: Մենք հոգնել ենք սպասելուց, մենք ապրել ենք ուզում եւ հասնելու ենք դրան»:

Հավաքի վերջին ելույթը նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանինն էր, որը իր խոսքում նշեց, որ իրեն ուրախացնում է մի փաստ, որ այդ երեւույթների հետեւանքով իրենց պայքարը ավելի բուռն է դառնում եւ իրենք ավելի ու ավելի են միանում.

«Արդեն մի քանի ամիս է մեր բողոքի ձայն ենք բարձրացնում տարբեր ատյաններում, բայց պահն է հասունացել, որ արձանագրենք մի փաստ, մինչեւ այժմ այդ բոլոր կառույցները դրսեւորել են իրենց  թուլակամ, մի բան պարզ է դարձել, որ որոշ քաղաքական գործիչներ, բացի «ջայլամի» քաղաքականությունից, ոչ մի բանով չեն զբաղվում»:

Նրա խոսքով՝ավելի բարձր կանգնած պաշտոնյաները պետք է  ոչ միայն գնահատական եւ հակահարվածը տալ, եւ նախագահն էլ պետք է անմասն չմնա. «Այդ պաշտոնը ստանալիս նա երդում է տվել Ավետարանի եւ Սահմանադրության վրա եւ պետք է տեր կանգնի իր պետությանը, եթե չէ, մենք տեր կկանգնենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930