Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ի օրինակին շատերը կհետեւեն». Կարեն Վարդանյան

Ապրիլ 12,2014 15:46

«Աննախադեպ բան եղավ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ժողովրդի օգտին»,- այսօր՝ ապրիլի 12-ին «Դեմ եմ» հավաքի ընթացքում հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանը:  Նա հնարավոր է համարում, որ ԱԺ-ում քննարկումներ անցկացվեն եւ նախաձեռնության անդամները գնալու են ԱԺ-ը, որպեսզի իրենց օգտին որոշում կայացնեն: Լեւոն Հարությունյանը ողջունեց, շարժման իգական սեռի անդամներին եւ նշեց, որ նրանք նախաձեռնության վաթսուն տոկոսն են կազմում:

Դավիթ Մանուկյանը նշեց, որ այսուհետեւ հարթակից կկարողանան ելույթ ունենալ իգական սեռի ներկայացուցիչները եւ բեմ հրավիրեց նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանը: Նա հայտարարեց, որ բարոյական օրենքները պետք է գրվեն բարոյական մարդկանց կողմից. «Այն պետությունում, որտեղ քաղաքացիներն ազատ են, քաղաքացիները կարող են զարգանալ, այդ դեպքում պետությունը կարող է հաղթահարել ներքին եւ արտաքին թշնամիներին»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նույնպես ներկա էր հավաքին, նա  հայտարարեց, որ «Դեմ եմ»-ը օրինակ է ծառայում ժողովրդին եւ համարում է, որ նախաձեռնության օրինակին շատերը կհետեւեն, եւ այդ եղանակով Հայաստանը կարող է դառնա իրավական պետություն. «Ես հիշում եմ, որ քսանհինգ տարի առաջ այստեղ կանգնած էր Մովսես Գեորգիսյանը եւ հայտարարում էր «Կեցցե՛, այն Հայաստանը, որ վաղն  է գալու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930