Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին արձագանքելով՝ միջոցառումների ներգրավվել են նաև Երևանի քաղաքի ավագանու անդամները: Մասնավորապես, Ծիծեռնակաբերդի հարակից անտառային տարածքը մաքրվել և ծառատունկն իրականացրել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունների անդամները: Վերոնշյալ աշխատանքներում ներգրավված ավագանու անդամներից յուրաքանչյուրը շեշտել է, որ համաքաղաքային նմանատիպ միջոցառումներին մասնակցում է նախ որպես երևանցի, ով սիրելի քաղաքի հանդեպ վերաբերմունքը նաև այս կերպ պետք է ապացուցի, ընդ որում, ոչ թե միայն մեկ օրով, այլ՝ յուրաքանչյուր օր: Խմբակցության անդամների հետ իրականացվող աշխատանքներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի ավագանու անդամ Կամո Արեյանը, ով շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ակտիվության և մայրաքաղաքի նկատմամբ ցուցաբերած սրտացավության համար:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն էլ մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան հարակից հատվածում կազմակերպված ծառատունկին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն