Հրապարակախոս Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վերլուծելով Քեսաբում կատարվող իրադարձությունները, ասաց, որ ամբողջը իրականացրել է ոչ թե Թուրքիան, այլ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները: «Թուրքիան՝ փոքր Ամերիկան է: Առանց Ամերիկայի տեղեկության՝ այնտեղ մի ծառից մյուսը ծիտիկ չի թռնում: Այն հատվածում, որտեղ տեղի էին ունենում իրադարձությունները, Ամերիկան երեք հատ ռազմաբազա ունի»,- տեղեկացրեց պրն Հացպանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը լրագրողներին հայտնեց իր կարծիքը, ասելով, որ Թուրքիան անմիջական աջակցություն է ցուցաբերել զինյալներին ՝ թողնելով նրանց իր տարածքով անցնել եւ հարվածել անմիջապես Թուրքիայի սահմանից: «Սիրիայի հակամարտության ամենասկզբից Թուրքիան մշտապես աջակցել է զինյալներին, հույս ունենալով նրանց միջոցով հեռացնել Ասադին եւ իր դիրքերն ամրապնդել Սիրիայում: Քեսաբը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի եւ ,այնտեղ հաստատվելով, զինյալները հնարավորություն են ստանում հարվածել Ասադի թիկունքից»:
Թուրքագետի կարծիքով, մյուս կարեւոր խնդիրն էլ , որ Թուրքիան լուծում է Քեսաբում՝ անմիջականորեն առնչվում է հայերի հետ: «Անկարայի շահերից չի բխում հարեւան երկրում ունենալ ուժեղ հայկական համայնք, հակաթուրքակական տրամադրվածություն, եւ ամեն հնարավոր առիթը օգտագործում է հարվածելու համար» :
Կարդացեք նաև
Պրն Հացպանյանը իր հետ նաեւ բերել էր մի քարտեզ, որի միջոցով փորձեց բացատրել, որ ԱՄՆ-ն եւ NATO-ն Թուրքիայում ունեն տասնյակ ռազմաբազաներ. « Դրանք ուղղակի ԱՄՆ-ի ռազմաբազաներն են, որոնց դիմաց շատ մեծ գումար է վճարվում Թուրքիային: Այդ բոլոր ռազմաբազաների իրավական սեփականատերերը հայերն են եւ մասամբ նաեւ հույները»:
Ս. Հացպանյանի կարծիքով՝ ԱՄՆ-ին ընդհանրապես ձեռնտու չէ Թուրքիայի դեմ որեւէ քայլ ձեռնարկել, որովհետեւ նման նկար ունեցողը ցանկացած տիպի շանտաժ կարող է անել ԱՄՆ-ի նկատմամբ:
Պրն Հացպանյանի պնդմամբ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևը մի նպատակ ունի. «Հարյուրամյակն է ցեղասպանության եւ իրենք հերթական անգամ , հայերին անմեղսունակի տեղ դնելով, գլխի տակ փափուկ բարձ են դնում»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ