Քիչ առաջ մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության գործնական հանրահավաքը: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նախ ներողություն խնդրեց, որ գտնվում է հարթակից այն կողմ եւ հայտարարեց, որ շատ դժվար է վերեւում գտնվել:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Կարեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ շարունակելու են պայքարի բոլոր ձեւերը, մինչ այն ժամանակ, քանի դեռ հարցը չի լուծվում: Նա կոչ արեց պետական այրերին սթափվել, քանի որ ժողովրդի կամքը օրենք է.
«Մենք ունենք հստակ խնդիր, որը հստակ լուծում է պահանջում , այն է` էլեկտրոնային հաշիվներից հանեք պարտադիր դաշտը, անհապաղ դադարացնել անհիմն պահումները, եւ վերադարձնել վերջին ամիսների ընթացքում աշխատողներից անհիմն պահում կատարած գումարը»:
Անդրադառնալով դատախազության կողմից իրենց մեղադրանքներին՝ նա հայտարարեց, որ իրենք գործում են ՀՀ սահմանադրության կողմից իրենց տրված իրավունքներով: Իսկ օրենքի պարտադիր մասի մասին նա հայտարարեց, որ ոչ ոքի պարտավոր չէ. Իր կյանքում միայն պարտական է իր ծնողներին.
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ