Այսօր՝ ապրիլի 12-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին և փառատոնի հյուրերին:
Բացման խոսքում քաղաքապետը ողջունեց 33 երկրներից Գյումրի ժամանած հյուրերին և կարևորեց փառատոնի անցկացումը հանրապետության երկրորդ քաղաքում՝ շեշտելով, որ այն մեծ աշխուժություն է հաղորդում քաղաքի մշակույթային կյանքին: Այնուհետև քաղաքապետը հակիրճ ներկայացրեց քաղաքի պատմությունը, մասնավորապես կանգ առնելով մշակույթային հարուստ ժառանգության և «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումների վրա:
Պատասխան խոսքում փառատոնի կազմակերպիչներից, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Սամվել Բալասանյանից փառատոնին ցուցաբերած աջակցության համար և խոսեց միջոցառման տարեցտարի ընդլայնվող աշխարհագրություն ու ապագա նախագծերի մասին:
Խոսքով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Միխայիլ Գանտվարգը, Կազանի կոնսերվատորիայի ռեկտոր Աբդուլին Ռուբինը, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը և այլք:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հյուրերին հանձնեց Գյումրու մասին պատմող գրքեր և բարի երթ մաղթեց այսօր մեկնարկելիք «Վերածնունդ» փառատոնին:
Գյումրու քաղաքապետարան