Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ժամանակ մաքրվել է «Եռաբլուր» պանթեոնի տարածքը և միաժամանակ ծառատունկ կազմակերպվել:
2014թ. առաջին համաքաղաքային ծառատունկին մասնակցել և «Եռաբլրի» տարածքում ծառեր են տնկել ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Միջոցառմանը միացել են նաև հարյուրավոր կամավորներ, այդ թվում՝ զինծառայողներ, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ, երկրապահներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն