Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության գարնանային մրցաշրջանում առաջին հաղթանակը տանելուց հետո Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը (նա «Կռիլյա Սովետովի» դարպասը խփեց հաղթական գոլը: Ա.Հ.) լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Նախորդ տուրում մարզիչը որոշել էր փորձարկել՝ խաղադաշտ մտցնելով երկու հարձակվողի: Բայց ես ամբողջ կյանքում հարձակման գծում խաղացել եմ մենակ: Այդպես ինձ ավելի հարմար է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ