«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին ուրբաթ օրն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում դատապարտել է «Ամերիկայի Ձայն»-ի հեռարձակումը դադարեցնելու մասին Ռուսաստանի կառավարության կողմից վերջերս կայացված որոշումը:
«Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի իշխանություններն ընդունել են ԶԼՄ-ների և առցանց ռեսուրսների գործունեությունը սահմանափակող և աննախադեպ գրաքննություն սահմանող մի շարք օրենքներ: Անցյալ մի քանի ամիսների ընթացքում արգելափակվել են անկախ վեբ-կայքեր, բլոգեր, լրատվական գործակալությունները վերածվել են քարոզչության գործիքի, տեղ են գտել լրագրողներին մուտքի արտոնագրեր և հավատարմագրեր չտրամադրելու դեպքեր, մի քանի ԶԼՄ-ներում բռնի կերպով իրականացվել են Կրեմլին մարտահրավեր նետելու պատրաստ ղեկավարության հեռացումներ», – հիշեցրել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:
«Մենք սատարում ենք բոլոր մարդկանց, այդ թվում՝ ռուսաստանցիների, խոսքի ազատության իրավունքը՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից: Այս իրավունքը սահմանված է ինչպես Ռուսաստանի սահմանադրությամբ, այնպես էլ Ռուսաստանի կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերով», – ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարի խոսնակը՝ հիշեցնելով. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանը հանդես էր գալիս ի պաշտպանություն խոսքի ազատությանն այս պետություններում: Հորդորում ենք նրանց հրաժարվել այս՝ ակնհայտորեն երկակի ստանդարտներից, և տրամադրել ժողովրդին մուտք դեպի տեղեկատվություն»:
Կարդացեք նաև
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: