Չնայած Մոսկվայի «Սպարտակը» 1:0 նվազագույն հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին», Հայաստանի ազգային հավաքականի եւ «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դժգոհ է իր խաղից:
Հանդիպումից հետո նա հայտարարել է. «Ես գիտեի, որ ՄՅՈւ-ի սկաուտները եկել էին ինձ նայելու, բայց մտածում եմ, որ այս հանդիպումից հետո ես նրանց այլեւս հետաքրքիր չեմ: Այսօր ես անցկացրի վերջին մի քանի տարիների իմ ամենավատ խաղը: Չէի հուզվում, որ ինձ նայում են: Եթե ուժեղ ֆուտբոլիստ ես, պետք է լավ խաղ ցուցադրես ցանկացած իրավիճակում: Այլեւս չեմ ուզում այս մասին մտածել: Ես կենտրոնացած եմ միայն «Սպարտակում» խաղի վրա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ zimbio.com-ի
Կարդացեք նաև