Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարից շեղվելու պատճառ չկա

Ապրիլ 12,2014 13:45

Երկու օր առաջ հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը: Այդ փաստաթուղթը դրված է արդարադատության նախարարության կայքում: Բնական է, որ այսօր այդ թեմայով խոսողների 99 տոկոսը այդ 45 էջանոց տեքստը չի կարդացել: Փոքր-ինչ ավելի տարօրինակ է, որ այդ մեկնաբանողները չեն կարդացել նաեւ փաստաթղթի վերնագիրը եւ կարծում են, որ խոսքը Սահմանադրության տեքստի մասին է, որն առաջարկում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, եւ որը հենց հիմա պետք է քննարկել այդ տեսանկյունից՝ ընդունելով կամ մերժելով:

Այդ թյուրիմացության մեջ ընկնելով՝ ընդդիմադիրների մի մասը գալիս է այն եզրակացության, որ հայեցակարգի նախագծի հրապարակմամբ իշխանությունն ուզում է իրենց շեղել պայքարի բուն նպատակից, որն, ինչպես հայտնի է, անկախ Հայաստանի պատմության առնվազն 22 տարվա ընթացքում մեկն է եղել՝ նախագահի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունները:

Քանի որ այդպես մտածողները, միեւնույն է, չեն կարդա ոչ տեքստը, ոչ էլ նույնիսկ վերնագիրը, հիշեցնեմ, որ որեւէ մեկը չի պարտադրում նրանց քաղաքական քննարկումներ սկսել այս հայեցակարգի նախագծի վերաբերյալ, այնպես որ՝ նրանք ոչ մի պատճառ կամ առիթ չունեն շեղվելու իրենց հիմնական գործից:

Ինչ վերաբերում է «խորհրդարանական համակարգին», ապա տեղեկացնեմ, որ հայեցակարգի նախագծի կառուցվածքը հետեւյալն է՝ ամեն մի սզբունքային հարցի «առկա խնդիրների» թվարկում եւ դրա «լուծման վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ»: Եվ ահա 2.4` «իշխանության բաժանում եւ հավասարակշռում» բաժնում ոչ որպես հիմնական լուծում, այլ որպես «հնարավոր այլընտրանք» խոսվում է խնդրո առարկա խորհրդարանական համակարգի մասին: «Պայքարի մեջ» գտնվող քաղաքական գործիչների համար այդքանն իմանալը լրիվ բավարար է:
Օրերից մի օր (հիմա խոսվում է հուլիսի 1-ի մասին, բայց դա կարող է լինել ցանկացած թվականի ցանկացած օր) կհրապարակվի սահմանադրական փոփոխությունների բուն հայեցակարգը: Բնական է, այդ օրը, ինչպես եւ բոլոր նախորդ ու հաջորդ օրերին, Ֆեյսբուքում եւ կայքերում գրվելու են հայհոյանքներ, սպառնալիքներ եւ հրաժարականի պահանջներ իշխանավորների հասցեին՝ անկախ նրանից, թե ինչպես են հնչելու նրանց անունները: Հրապարակման հաջորդ օրը կլինեն հետեւյալ մեկնաբանությունները. ռեժիմը ահաբեկվել է այդ սպառնալիքներից, եւ պատահական չէ, որ հենց հիմա է որոշել հրապարակել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Պրն. Աբրահամյան ձեր այս հոդվածը ինձ շատ հաճելի է, սակայն չգիտեմ ոչիլի անեկդոտը գիտեք թե ոչ կամ հիշում եք թե ոչ, հիմա անհամբեր սպասելու եմ թե ինչպես են որոշ մարդիկ արձագանքելու այս նյութին, այսինքն ոչիլը կապելու ձկան հետ:

  2. sergik says:

    իշխանությունը ոչ թե շեղում է, այլ նախապատրաստում է Սերժ Սարգսյանի հավերժ մնալն ու կանխում Ռ. Քոչարյանի երբեմնի վերադարձը

  3. Hayk says:

    Президент страны пользуется поддержкой абсолютного большинства в Парламенте и народа! И не стоит искусственно раздувать ситуацию, как пытается представить оппозиция. Они сами ни чем не лучше нынешних властей. А “идеальной”- власть не бывает ни в одной стране. К сожалению! Так что пусть спокойно прочтут все 45 стр. и спокойно обсудят.

    • Ruben says:

      Пасека без пасечника проживет, а вот пасечник без пасеки концы отдаст. Скоро под Москвой, под Питером и в Сибири появятся дубль Глендейля, где главами станут б/у политслуги РА.

  4. Норайр says:

    Наивные армянские “лидеры” нации. Так озабочены закреплением своей власти на вечно. Они еще не поняли, что все их законы и решение, всего лишь бумаги для …. не скажу чего. Сами знаете. Будущее Армении будет решатся(уже решается) в Москве. Мы сами это допустили. А наши законы и конституция? Нам пока разрешают развлекаться. Играть в государственность. Пока.

    • Արա says:

      Հարգելի խմբագիր
      Խնդրում եմ ռուսերենով և անգլերենով մեկնաբանությունները տեղադրել միայն համապատասխան լեզուներով էջերում:

      • Տիգրան says:

        ԷԷԷԷԷԷԷԷԷ Արա ջան, ուզում ես 10000000000 անգամ ասա, դա չի օգնի…մեր գրածները գուցե կարդան Առավոտի գրաքննիչները, բայց բանի տեղ հաստատ չեն դնի, նույնիսկ երեւի չպատասխանեն էլ….նման մտածելակերպի պարագայում, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ ընդվզելու բան կա այլալեզու գրողների համար, թե Հայաստանը կլինի անկախ պետություն, թե Ռուսասատանի մաս, թե որեւէ այլ երկրի մաս, ասենք Թուրքիայի…..ինչքան խնդրից կարելի կլինի խուսափել…

      • Հարգելի Արա: Մենք մեկնաբանությունները չենք տեղադրում՝ փոփոխում ըստ էջերի, այլ միայն հրապարակում ենք, եթե համապատասխանում են կայքում մեկնաբանություններ հրապարակելու կանոններին:

  5. Hayk says:

    Լավ, լավ, էլ մի բողոքեք, հազիվ գտա հայերեն տարբերակը, վաղվանից կգրեմ միայն հայերեն, ես ինքս վատ էի զգում ,որ իմ պատճառով մեղադրում էիք լրագրողներին։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930