Հայերը Սիրիայում պետք է չեզոքություն պահպանեն և չդառնան հակամարտության կողմ: Այսօր ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության ժողովի ընթացքում, պատասխանելով ներկաների հարցին, նման կարծիք է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ժողովից հետո նախագահ Սարգսյանը պատասխանել է ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Սիրիական ճգնաժամի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայությանը պաշտպանելու նպատակով այդ երկրում կռվելու համար Հայաստանից զինված ջոկատներ ուղարկելու մասին հնչող հայտարարությունների կապակցությամբ հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Դա կլինի ամենամեծ արկածախնդրությունը: Դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը: Եվ շատ վաստակ ունեցող մարդիկ էլ են մեկ-մեկ ընկնում այդ արկածախնդրության մեջ: Ով ուզում է կռիվ գնալ, այսօր էլ դեռ մեր կռիվը չի ավարտվել, թող գնա սահմանին մեր 18 տարեկան զինվորների կողքին կանգնի: Նույնիսկ Սիրիայում հայերը չեզոք պետք է լինեն: Հայերը չեն կարող կողմ դառնալ»:
Կարդացեք նաև
Մանրամասները` Panorama.am-ի կայքում