Կապանում ՀՀԿ մարզային կառույցի հաշվետու ժողովին մի շարք ՀՀԿ-ականներ չեն մասնակցել: Որոշ հանրապետականների չմասնակցելը պայմանավորված էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածությամբ որպես կառույցի ղեկավար:
Հիշեցնենք, որ նախօրեին Կապանի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար է ընտրվել հենց Սուրիկ Խաչատրյանը:
Հաշվետու ժողովը բոյկոտողներից մեկն էլ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանն էր:
«Ահագին մարդ չի մասնակցել»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Սաֆարյանը: Պատճառների մասին նա չցանկացավ խոսել. «Միայն կարող եմ ասել՝ ես դիտավորյալ չեմ մասնակցել, հարմար չեմ գտել, չեմ մասնակցել: Ես իմ անձնական պատճառներն ունեի»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ թեկնածու Սուրիկ Խաչատրյանի խնդիրն է՞ր չմասնակցելու պատճառը, ասաց. «Կարելի է եւ այդպես ասել»:
Հիշեցնենք, որ կառույցի ղեկավարի ընտրությունը տեղի է ունենում երկու տարին մեկ: Կառույցի նախկին ղեկավարը Սուրիկ Խաչատրյանի ազգականն էր՝ Սասուն Խաչատրյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ի՜նչ ամոթ հայ ազգի համար,որ այս Լիսկան դեռ բանտում չէ: Լիսկան (ու իր չձերբակալվելը) ՊԱՏՌԵՑ հատկապես «նժդեհական» ՀՀԿ-ի ողջ դիմակը: Վերջին 200 տարում Լիսկայի պես դեռ ոչ ոք Սյունիքին ու սյունեցուն այսքան վնաս չէր հասցրել:
Բա գնան մարդասպաններին ղեկավար ընտրեն???,բա նամուս ունեք դուք???,ոնց էք ձեր երեխաներին նայելու????
Հարգելի Արփինե… Կարդացել եմ ու երբեք չեմ մոռանա… Հանրապետականների 45 տոկոսն անտարբե՞ր է Սերժ Սարգսյանի նկատմամբ…
ԱՀԱ..https://hraparak.am/news/view/22867.html