Լրահոս
Օրվա լրահոսը

Ռասմուսեն. «ՆԱՏՕ-ն դիմում է իր գործընկերների առավել արդյունավետ պաշտպանության միջոցների». «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 11,2014 22:19

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ուրբաթ օրն ասել է, թե Ռուսաստանը պետք է հեռացնի իր զինված ուժերի ստորաբաժանումները Ուկրաինայի սահմանների մոտակայքից և անկեղծ երկխոսություն մեկնարկի Արևելքի հետ:

Ռասմուսենն ասել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի քննարկում Ուկրաինայում ռազմական գործողությունների դիմելու հնարավորությունը՝ միաժամանակ նշելով, որ այն դիմում է իր գործընկերներին առավել արդյունավետ պաշտպանելուն միտված քայլերին:

ՆԱՏՕ-ն ավելի վաղ հրապարակել է պատկերներ, որտեղ ցուցադրված են Ուկրաինայի սահմանների մոտակայքում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Լուսանկարներում պատկերված են հրետանային գումարտակներ, ուղղաթիռներ և հատուկ ուժերի ստորաբաժանումներ, որոնց զինծառայողների ընդհանուր թիվը կարող է հասնել 35-ից 40 հազարի:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ուրբաթ օրն ասել է, թե պատրաստ է ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Կիևի հետ Ուկրաինայի շուրջ քառակողմ բանակցություններ անցկացնելուն:

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930