ՍիվիլՆեթը մի շարք վստահելի աղբյուրներից հաստատել է, որ Գէորգ Ճուրեանը` Բաբգէն և Նուարդ Ճուրեանների որդին, սպանվել է սիրիական զինյալ ընդդիմադիր խմբերի անդամների կողմից՝ մարտի 21-ի հարձակումից հետո Քեսապում մնացած հայերի մոտ զենքեր փնտրելու ժամանակ: Նույն աղբյուրների համաձայն` սպանությունը կատարվել է Քեսապում, երբ հիմնականում տարեցներից բաղկացած խումբը տարհանվում էր դեպի Թուրքիայի Վաքըֆ գյուղ:
Մանրամասները կարող եք կարդալ` «ՍիվիլՆեթ»-ի կայքում