Ապրիլի 11-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա»-2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 99 անդամներից մասնակցում էին 96-ը: Ժողովը վարում էր «Սայաթ-Նովա»-2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը, օրակարգում եղել է ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:
Ժողովին մասնակցում էր ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին ընտրեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և պատասխանեց ժողովի մասնակիցների հետաքրքրող հարցերին:
Կարդացեք նաև
ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպություն