Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ИТАР-ТАСС. Ուկրաինայի հարավ-արևելքը Ռուսաստանին միացնելը հակասում է մեր շահերին. ՌԴ ԱԳՆ

Ապրիլ 11,2014 19:55

Ռուսաստանը մտադիր չէ իր կազմի մեջ ընդգրկել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանները, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Մենք չունենք և չենք կարող ունենալ նման ցանկություններ, դա հակասում է Ռուսաստանի շահերին», – ասել է նա ապրիլի 11-ին:

Նախարարը նշել է, որ չարժե Ուկրաինա խաղաղապահ զորք մտցնելու մասին խոսել. «[Ուկրաինայի] այժմյան իշխանությունները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը իրենց երկրի նկատմամբ և ձեռք մեկնեն, հրավիրեն երկխոսության բոլորին առանց բացառությունների», – ասել է Լավրովը՝ հերքելով, որ այդ շրջաններում ռուսական որևէ գործակալ կամ զորք է առկա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930