Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՅԴ-ն նախագահից. (Տեսանյութ)

Ապրիլ 11,2014 19:33

Այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ասվում էր, որ ՀՅԴ-ն յոթ սկզբունքներ պետք է ներկայացնի ՀՀ նախագահին, որոնց ընդունման դեպքում իրենք կարող են մաս կազմել կառավարությանը, երեկ նախագահի հետ հանդիպման ընթացքում այդ սկզբունքները քննարկվե՞լ են: Աղվան Վարդանյանը նկատեց. «Եկեք ճշգրիտ լինենք: ՀՅԴ-ն միշտ ասել է հետեւյալը. մենք գտնում ենք, որ երկրում ստեղծվել է շատ ծանր վիճակ, եւ պետք են համակարգային, արմատական փոփոխություններ, որոնք երկրում նոր որակի պետության հիմքեր կստեղծեն: Մեր մոտեցումները շատ հստակ են, եւ մենք այդ մոտեցումները երեկ գրավոր տեսքով, յոթ կետի մեջ ամփոփված, որոնք ինչ-որ առումով մեր նախկին յոթ կետերն են՝ հիմնարար, համակարգային փոփոխությունների վերաբերյալ, բայց ավելի բացված, ավելի զարգացած եւ ավելի լայնացրած, մենք այդ տեքստը երեկ փոխանցել ենք հանրապետության նախագահին: Բայց երբեք չենք ասել՝ եթե ընդունվի՝ ինչ կլինի: Մենք ասել ենք՝ մեզ համար կարեւորը սկզբունքներն են, ուղղությունն է, ծրագրերն են, անձնավորված հարց բացարձակապես չենք քննարկել նախագահի հետ, կոալիցիա մտնել-չմտնելու հարց չենք քննարկել: Մենք ասել ենք՝ պարոն նախագահ, մենք գտնում ենք, որ երկիրը հնարավոր է զարգացման հուն տեղափոխել այս շրջանակներում: Բնականաբար, հանրապետության նախագահը որոշ չափով տեղյակ էր այդ դրույթներին եւ խոստացավ, որ մանրամասնորեն կուսումնասիրի մեր առաջարկությունները եւ կներկայացնի իր  տեսակետը՝ համաձա՞յն է այդ ուղղությամբ ընթանալուն, ո՞ր մասին է համաձայն, ո՞ր մասով ունի վերապահումներ: Որեւէ այլ խնդիր մենք չենք քննարկել՝ ոչ կոալիցիայի, ոչ անձեր՝ վարչապետի կամ կառավարության կազմի»:

Մեր մյուս հարցին՝ այսօր մամուլում տեղեկություն կար, որ քննարկվել է Դավիթ Լոքյանին փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը, որքանո՞վ է այդ լուրը համապատասխանում իրականությանը, ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ որեւէ անձի վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել, իսկ թե ով ինչ է գրում՝ իրականության հետ ոչ մի կապ չունի:

Ինչ վերաբերում է այն հարցին՝ որեւէ պարագայում հնարավո՞ր համարում է ՀՅԴ-ի՝ կոալիցիայի մեջ մտնելը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ այդ խնդիրն իրենց այսօրվա օրակարգում չկա, բայց նաեւ շեշտեց՝ «երբեք մի ասա երբեք». «Երկիրն այս վիճակից հանելու մեր առաջարկներ հանձնել ենք նախագահին, կլինի՞ դրանց վերաբերյալ արձագանք՝ կլինի երկրորդ խոսակցություն, չի՞ լինի՝ չի լինի, որքանո՞վ կլինի՝ այդքանով կլինի խոսակցությունը»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930