Լրահոս
Օրվա լրահոսը

Մահափորձի մեջ մեղադրվողը խոշոր հողատեր է

Ապրիլ 11,2014 19:29

Տավուշի մարզի Գետահովիտ  գյուղի բնակիչ, 1971թ.  ծնված  Աշոտ Այդինյանը  ապրիլի 1-ի կեսգիշերին  սպանության  դիտավորությամբ, իր ձեռքին գտնվող  ատրճանակից 3-4  կրակոց է արձակել Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ գտնվող   «Իջեւանատուն»  հյուրանոցի  սեփականատեր, 1965թ.  ծնված Ա. Խ.-ի ուղղությամբ, սակայն գնդակները նրան չեն դիպել: Ա. Խ.-ն իրեն օրինական պատկանող «Սայգա-ՄԿ» ինքնաձիգից ինքնապաշտպանական կրակոցներ է   արձակել  օդ ու հյուրանոցի մուտքի բետոնե հենասյանը: Դրանից հետո Աշոտ Այդինյանը իր հետ եկած, տարբեր մակնիշի 5 ավտոմեքենաների ուղեւորների հետ դիմել  է փախուստի:

Աշոտ Այդինյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածով (« Սպանության փորձ» )եւ 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»):

Մեր տեղեկություններով՝ Աշոտ Այդինյանը Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղում 12 հողամասի սեփականատեր է: Մեր ունեցած  հավաստի տվյալներով՝ այդ հողերի մի մասը ձեռք է բերվել օրենքի խախտումներով, կեղծ  աճուրդներով:  Փորձեցինք այդ մասին պարզաբանումներ ստանալ Գետահովտի գյուղապետ Արթուր Ղազարյանից, սակայն  ապրիլի 11-ին, տարբեր ժամերի, նրա բջջային հեռախոսահամարին մեր  հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Erem says:

    Որքանով տեղյակ եմ, Ա.Այդինյանը մասնակցել է սահմանային կռիվներին և բավականաչափ լավ է տիրապետում մարտական զենքերին, այդ թվում նաև ատրճանակին ու եթե նա ցանկություն ունենար սպանելու, ապա հավաստիացնում եմ, որ մեկ կրակոցն էլ բավարար կլիներ: Հոդվածում նշվում է, որ ՞Սայգա-ՄԿ՞ տեսակի ինքնաձիգից Ա.Խոջումյանն ինքնապաշտպանական կրակոցներ է արձակվել օդ և հենասյանը, իսկ որ ուղղությամբ է կրակել Ա.Այդինյանը? և ինչ կապ ունի հողերի սեփականաշնորհումը? Հոդվածը կարդալուց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ա.Խոջումյանը ՞Սայգան՞ ուսին է լինում, պատրոնդաշն էլ կապած: Առավել անհեթեթ վիճակ չի կարելի պատկերացնել…

  2. Քերոբ says:

    Հարգելի պարոն Սարգսյան, դուք միշտ ներկայացրել եք անկողմնակալ, ճշգրիտ տեղեկատվություն հանրությանը, սակայն չգիտեմ ինչն է պատճառը, այս անգամվա ապատեղեկատվության պատճառը, երևի թյուրիմածության մեջ է Ձեզ գցել Խադավիկ Անդրանիկի սխալ ցուցմունքները, եթե դա է,ասեմ որ սա առաջին դեպքը չէ, որ Անդրանիկ Խոջումյանի պատճառով մարդիկ են ձեռբակալվում դա Իջևանում բոլորը գիտեն, որ Անդրանիկ Խոջումյանին ոստիկանության աշխատակիցները լավ աչքով են նայում, որ անհրաժեշտության դեպքում մի քանի գործ ուղարկի չեղաց տեղերից կամ մարդկանց գլխին սարքելու հմուտ վարպետ է և այդ հնարքը օգտագործում է ցանկացած հարմար իրավիճակներում:Իսկ ինչ վերբերվում է աճուրդներին, ինչպես կարող է լինել կեղծ աճուրդներ, երբ այդ աճուրդներից հետո Վերահսկիչ պալատը ստուգել է, բոլոր աճուրդները համայնքին վերաբերվող և բոլոր աճուրդները եղել են օրենքի տառին համապատասխան: Պարոն Սարգսյան Ջան հույսով եմ հաջորդ հոդվածներում կներկայացնեք, ոչ թե ոստիկանության կամ Անդրանիկ Խոջումյանի տեսակետը այլ այն տեսակետը, որը տեղի է ունեց իրականում այդ գիշերը:

    • Ոսկան Սարգսյան says:

      Հարգելի Քերոբ,ես չեմ եղել դեպքի վայրում , ես ոստիկանության հողորդագրությունից եմ օգտվել: Դեպքի քննություն է կատարվում,դատ կլինի, բոլոր հանգամանքները կպարզվեն: Ինչ վերաբերում է աճուրդների կեղծ լինելուն, դա ստուգված տեղեկատվություն է: Գաղտնիք չէ, որ համայնքներում կայացող բոլոր աճուրդներն էլ ձեւական են, դրանց հաղթողները նախապես հայտնի են լինում: Մի մարդ 12 հողամաս է ձեռք բերել շատ գրավիչ տարածքում, դա նորմա՞լ է: Ես լսել եմ, որ այդ միջադեպն էլ տեղի է ունեցել Գետահովտի անասնաֆերմայի վերաբերյալ վեճի պատճառով:

  3. Քերոբ says:

    Հարգելի պարոն Ոսկան Սարգսյան Ջան, Ձեզ Իջևանում ունեք մեծ թվով համախոհներ և ծանոթները, որոնք Ձեզ կպատմեն իրականությունը, այնպես որ Ձեզ իրականությունը իմանալու համար մեծ բաներ պետք չեն:Իսկ ես ոստիկանությանն ու Անդրանիկ Խոջումյանին (Խադավիկ Անդրանիկին) չեմ տարբերում իրարից, դրա համար ոստիկանության ասածն, նույն Խադվիկ Անդրանիկի պատմածն է լինելու: Մի գուցե այդ աճուրդների մասին էլ է Անդրանիկը պատմել: Ես զարմանում եմ ուղակի ինչի Անդրանիկ Խոջումյանը ընտրել Խադավիկի մասնագիտությունը, այլ չի ընտրել ոստիկանության ուղին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930