Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը Times.am լրատվական կայքի հարցին
Հարց. Պարոն Քոչարյան, արձագանքելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին՝ Թուրքիայի արտգործնախարարությունն իրողությունները խեղաթյուրող և կասկածելի փաստարկների հիման վրա հայտարարություն է արել։ Ինչպես կմեկնաբանե՞ք այն։
Պատասխան. Թուրքական կողմի այդպիսի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր և արդիական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության պայքարում:
ՀՀ ԱԳՆ