Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին պատմում է, թե ինչպես են հարբած կինն ու տղամարդը ոստիկանության բաժնում իրեն սադրել. (Տեսանյութ)

Ապրիլ 11,2014 19:13

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին իր  բանկային հաշիվների վրա կալանքի կիրառումը պայմանավորում է իր դեմ հարուցված քաղաքացիական, քրեական ու վարչական գործերի հարուցմամբ:

Նրան բանկից խոստացել են 10 օրվա ընթացքում կալանքի մասին տեղեկություն տրամադրել, բայց դեռ լուր չկա:

Պարոն Գասպարին վստահ է, որ իր քաղաքացիական ակտիվությունը ճնշելու համար են  բանկային հաշիվների վրա կալանք դրել. «Բոլոր միջոցներով ճնշում են, սա միջոցներից մեկն է` սկսած ոստիկանական գործակալներից, երիտհանրապետականների լոլիկ ու ձու վրաս շպրտելուց, ինչը Կարեն Ավագյանի ձեռագիրն է»:

Նա դժգոհեց, որ ոստիկանությունը այդպես էլ չպարզեց իրեն հետապնդող երիտասարդներին. «Նույնիսկ հարեւան շենքի տեսախցիկը նկարահանել էր այդ երիտասարդներին, ոստիկանության քննիչը գրել էր, որ նյութերը հետազոտել է, տեսնում է այդ մարդկանց, բայց ոչ մի արդյունք: Ավելին ասեմ, ինձ բերման ենթարկելու դեպքերից մեկի ժամանակ , միեւնույն սենյակում ոստիկանները բերեցին մի կին եւ երկու տղամարդու, եւ ոստիկաններն այդ սենյակից դուրս եկան: Եւ այս մարդիկ հենց ոստիկանության բաժնում ինձ հետ բանավեճ հրահրել ու սադրել, իրենց վրայից ալկոհոլի հոտը փչում էր, ակնհայտ հարբած էին: Սա ոստիկանության ձեռագիրն է ոստիկանության բաժնում եւ բաժնից դուրս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930