Ապրիլի 8-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ստեղծմանը նվիրված ընդունելություն:
Բացման խոսքով հանդես եկան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը և Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը:
Դեսպան Տեր Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին դեսպանների խմբին ցուցաբերած աջակցության համար և գոհունակությամբ նշեց ֆրանկոֆոն դեսպանների համախմբման մասին` ուղղված ֆրանկոֆոնիան և նրա բազմազանությունը առավել ճանաչելի դարձնելուն:
ՖՄԿ գլխավոր քարտուղարը ողջունեց Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախաձեռնությունները` ուղղված ֆրանկոֆոնիայի և նրա արժեքների խրախուսմանը:
Ընդունելությանը մասնակցեցին Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների Ֆրանսիայում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպաններ, այդ թվում` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ազգային ներկայացուցիչներ, ՖՄԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՀՀ ԱԳՆ