Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը Օմբուդսմենին է ներկայացրել դատական նիստի մանրամասները

Ապրիլ 11,2014 18:45

Այսօր Մոսկվայի   Տրոիցկի  շրջանի դատարանում տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով  դատաքննության  նախնական փուլի  լսումները : Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին  հրատապ կարգով ներկայացրել է   նիստի մանրամասները:

Նիստի արդյունքում պարզ է դարձել, որ Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարացվել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի երեքը:  Նախաքննության մարմնի կողմից  ներկայացված տուժած անձանց ցուցակից, որպես «սխալ ընդգրկվածների», հանվել են տուժող ճանաչված այն անձանց անունները, ովքեր ստացել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Դատարանը նշել է, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված որոշ ապացույցներ, այդ թվում Հրաչյա Հարությունյանի կողմից միտումնավոր կեղծված փաստաթուղթ ներկայացնելը, կարող են հանվել քրեական գործից: Գործի ըստ էության լսումների վերաբերյալ դատը  նշանակվել է ապրիլի 17-ին :

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930