Լրահոս
Օրվա լրահոսը

Ար­­­­տակ Զաքարյանը դիմել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություն­նե­­րի հա­ն­ձնա­ժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին

Ապրիլ 11,2014 18:15

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ար­­­­տակ Զաքարյանը նամա­կով դիմել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություն­նե­­րի հա­ն­ձնա­ժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին:

 

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Մեծարգո Ռոբերտ Մենենդեսին

Հարգելի սենատոր Մենենդես

Հայաստանում մենք ոգևորությամբ իմացանք, որ ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը կոչ է անում Սենատին հիշատակել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և քաջալերում է Միացյալ նահանգների Նախագահին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտահայտում է և ընդունում է այս սարսափելի հանցագործության դասերը:

Մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ՝ Հայաստանի վաղեմի բարեկամին, այս ջանքերը առաջնորդելու համար և ցանկանում ենք արտահայտել մեր երախտիքը բոլոր սենատորներին, ովքեր քվեարկել են այս կարևոր բանաձևի օգտին:

Մենք նաև ոգեշնչված ենք Ձեր պարզ, բայց միանշանակ և հստակ հայտարարությամբ. «Ցեղասպանությունը ցեղասպանություն է, և դուք չեք կարող այն կոչել այլ կերպ, դուք կարիք ունեք ճանաչելու այն»: Միացյալ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը էական նշանակություն ունի. այն, անկասկած, կլինի նոր խթան Ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացի համար, որի ժամանակը վաղուց հասել է:

Քանի որ մենք արագորեն մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, այս ոճրագործության՝ ըստ հարմարավետության բնորոշումը չի կարող այլևս ընդունելի լինել ամերիկյան ժողովրդի համար, ով ունի խորը արմատավորված վստահություն ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարդասիրության և պատմական արդարության համընդհանուր արժեքների նկատմամբ: Մենք մնում ենք հույսով, որ Ձեր առաջնորդության ներքո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը լավ փաստագրված է ամերիկյան արխիվներում, կհասնի իր տրամաբանական ավարտին՝ խափանելով ապարդյուն ջանքերը՝ ուղղված այս սարսափելի հանցագործությունը մոռացության մատնելուն և կանխարգելելով հակամարդկային նոր նմանատիպ գործողությունները:

Ընդունեք խնդրեմ, սենատոր, հարգանքներիս հավաստիքը:

Հարգանքով

Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930