Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղրիմյան իրադարձություններից հետո Վրաստանին հետապնդում է հայկական անջատողականության ուրվականը (EURASIANET.org)

Ապրիլ 11,2014 17:59

Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան Վրաստանում սաստկացրել է

անջատողականության հետ կապված շատերի վախերը` կապված էթնիկ կոնֆլիկտների և
Կրեմլի միջամտության հետ: Բայց այսօր Վրաստանի բնակիչները անհանգստանում են
ոչ միայն առանձնացած տարածքային կազմավորումների` Աբխազիայի և Հարավային
Օսեթիայի մասին, նրանք նաև մտահոգված են Սամցխե-Ջավախքում ազգությամբ հայ
ներկայացուցիչներով խիտ բնակեցված շրջանի հավատարմությամբ:

Եվ թեպետ տեղի բնակչությունը անջատողականության վախերը համարում է
հիմարություն, ոմանք ասում են, որ այդ թեմայով չարաշահումները վկայում են
Վրաստանի կենտրոնական իշխանությունների անընդունակությունը` ուշադրություն
դարձնելու հանրապետության հայալեզու ազգային փոքրամասնության գանգատներին,
որոնք ապրում են Սամցխե-Ջավախք շրջանում` տեղակայված մոտավորապես 3 ժամվա
ճանապարհի վրա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից: Իշխանությունները խոսում են
որոշակի առաջխաղացման առկայության մասին, բայց խոստովանում են, որ
ներգրավման հարցում կարող է արվել ավելին:

Սամցխե-Ջավախքում` Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող բազմերանգ
լեռնային շրջանում, ապրում է մոտ 250.000 տուն հայ. ըստ 2002թ.ի
բնակչության վերջին մարդահամարի տվյալների` դա կազմում է ընդհանուր
բնակչության 55 տոկոսը: Վրաց լեզվի իմացության մասին այստեղ, գուցե, մնում
է միայն ավելի լավը ցանկանալ: Իսկ Ռուսաստանի հանդեպ համակրանքը, որը մինչ
2007թ.ը շրջկենտրոն Ախալքալաքում պահում էր իր զինվորական բազան` բաղկացած
15.000 մարդուց, որոշ կողմնակի զննողների համար կարող է լինել չափազանցված:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Վրաստանի որոշ անձանց կասկածները
հայկական փոքրամասնության վերաբերյալ աճել են` համակված 2008թ.ին Թբիլիսիի
և Մոսկվային միջև կոնֆլիկտով, ինչպես նաև Կրեմլի կողմից վերջերս գրաված
Ղրիմով: Այդ վախերն ընդգծեցին ԶԼՄ-ներում հայտնված չհաստատված լուրերն այն
մասին, որ Սամցխե-Ջավախքի էթնիկ հայերը իբր զանգվածաբար դիմում են
ռուսական անձնագիր ստանալու համար:

Վրաստանի գերագույն պաշտոնյաները կտրականապես ժխտում են այդ լուրը, բայց
նկատի ունենալով տարածված ռուս-ուկրաինական լարվածության սպառնալիքները,
նման տեղեկությունները մամուլում` քննադատված տեղի 3 զննող
կազմակերպությունների կողմից, ինչպես սենսացիայի վրա ագահաբար
հարձակվողներ, լիովին կարող են շարունակվել: «Ինչ-որ մեկը շահագրգռված է,
որպեսզի գրգռի հասարակությանը, -մեկնաբանում է Վրաստանի Մարդու
իրավունքների պաշտպանի համակարգում Սամցխե-Ջավախք շրջանը ներկայացնող Սեդա
Մելքումյանը, -ես անձամբ դեռևս չեմ հանդիպել ռուսական անձնագրով որևէ
մեկի»:

Միջազգային հենքի վրա կասկածանքները թելադրված են շրջանի հայալեզու
բնակչության լեզվական իրավունքների ընդարձակման շուրջ վաղեմի
ընդդիմությամբ: Վրաստանում որոշ մարդկանց այդ ընկերությունը հիշեցնում է
Ղրիմում էթնիկ ռուսների գանգատները:

Բնակիչները կտրականապես ժխտում են, որ նման պայքարը կարող է նրանց
հեռացնել Թբիլիսիից: «Մենք անջատողականներ չենք, -հաստատում է Ախալքալաքից
«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի նախկին անդամ Մելիք Ռաիսյանը: Մենք
բոլորս Վրաստանի քաղաքացիներ ենք: Ինչո՞ւ մենք միշտ պետք է ապացուցենք, որ
մենք անջատողականներ չենք, միայն նրա համար, որ պահանջո՞ւմ ենք մեր
իրավունքները»:

Անջատողականության մասին պատկերացումներն ընդհանուր առմամբ կապված են
«Միացյալ Ջավախք ժողովրդավարական միություն» շարժման հետ: Շարժման
ներկայացուցիչներից շատերը` ներառյալ նրա առաջնորդ Վահագն Չախալյանին, 2008
թ.-ին ձերբակալվել են Ախալքալաք քաղաքի ոստիկանապետի տան մոտ տեղի ունեցած
պայթյունից հետո: 2013թ.ին Չախալյանը ազատվել է Վրաստանում`
ձերբակալվածների զանգվածային համաներման շրջանակներում:

«Միացյալ Ջավախքը» փաստացիորեն այսօր ազդեցություն չունի, չնայած շատերը
կարող են աջակցել այդ շարժման արտահայտած դժգոհությանը: 2007թ.ի
Ախալքալաքում ռուսական բազայի փակումը տեղի բնակիչներից շատերին թողեց
գործազուրկ. 2012թ.ի դրությամբ գործազրկության պաշտոնական մակարդակը
կազմում է 7.5 տոկոսը: Շատերը հույս ունեին աշխատանք գտնել Ջավախքով անցնող
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծում, մինչդեռ աշխատանքի տեղավորվել հաջողվեց շատ
քչերին: Տնտեսական հնարավորությունների բացակայությունը ստիպում է շատերին
գնալ Ռուսաստանում աշխատել: Սեդա Մելքումյանի գնահատականով Ջավախքի
ընտանիքների կեսը աշխատում է Ռուսաստանում: «Գյուղերում յուրաքանչյուր
ընտանիքից ինչ-որ մեկը կա», -ասում է նա:

«Այս իրավիճակը, սակայն, ոչնչով չի տարբերվում Վրաստանի մնացած
տարածաշրջանների իրավիճակից», -նշում է Թբիլիսիում Փոքրամասնությունների
հարցերով եվրոպական կենտրոնի(ECMI) տնօրեն Եվա Չիլինսկին: Ընթացող տարվա
հունվար ամսի դրությամբ Ռուսաստանը համարվում է Վրաստանի գումարային
փոխանցումների խոշորագույն աղբյուր. Վրաստանի Ազգային բանկի տվյալների
համաձայն` 2013թ.ին այդ գումարը կազմել է 46.6 մլն դոլար:

Եվ, այնուամենայնիվ, գումարային հոսքը չի նշանակում անկախության ձգտում:
Եվա Չիլինսկին հերքում է Ջավախքում առկա անջատողականության սպառնալիքները`
համարելով դրանք անհիմն: «Հիմնական խնդիրը ինքնավարությունը չէ, այլ
լեզուն: Մարդիկ չեն կարողանում մասնակցել վրաց հասարակական կյանքին, եթե
նրանք չեն խոսում վրացերեն»:

Բայց Սամցխե-Ջավախքում շատերին դա չի խանգարում նույնացնել իրենց
Վրաստանի հետ: «Ես հայ եմ, բայց ծնվել եմ Վրաստանում: Իմ հայրը ծնվել է
Վրաստանում: Իմ հոր հայրն էլ է ծնվել Վրաստանում, և ես ապրելու եմ
Վրաստանում», -հայտարարում է ութսունամյա Արտուշ Արտկոպյանը հայերենով`
խոսելով պատանի-թարգմանչի միջոցով իր վրացերենի և ռուսերենի սահմանափակ
իմացության պատճառով:

Անցյալ տարի Ախալքալաքի տեղական խորհուրդը հայտարարել է Վրաստանի
Խորհրդարանին դիմելու ծրագրի մասին` Շրջանային
լեզուների(փոքրամասնությունների լեզուների)եվրոպական խարտիայի ռատիֆիկացման
կոչով, որը կդարձնի Սամցխե-Ջավախքի պաշտոնական լեզուն հայերենը: Չստանալով
աջակցություն Թբիլիսիում և վրաց ուղղափառ եկեղեցու և քաղաքական գործիչների
կողմից ուժեղ ընդդիմություն` հարցը շուտով փակվեց:

Կենտրոնական իշխանությունները, այնուամենայնիվ, որոշակի հստակ քայլեր են
ձեռնարկել վրաց լեզվի իմացության բարելավման ուղղությամբ: 2010թ.ին
Կրթության նախարարությունը հատկացրել է ծրագիր «4 + 1 համակարգ» անվամբ,
որը վրաց բուհերում 5 տոկոսանոց քվոտա է մտցնում էթնիկ
փոքրամասնությունների համար: Ազգային փոքրամասնությունների դիմորդները,
որոնք դիմում են բուհեր` 4 ամյա կուրսով ուսում ստանալու, դիմորդական
քննություն են հանձնում մայրենի լեզվով, դրան գումարած անցնում են վրաց
լեզի մեկամյա ինտենսիվ դասընթաց:

Զուրաբ Ժվանիայի անվան պետական դպրոցի Ախալքալաքի բաժնի տնօրեն Շորենա
Թեթվաձեն այդ ծրագիրը հաջողված է համարում: «4 + 1» ծրագրի վեցամյա
իրականացումից հետո 2013թ.ին վրաց բուհերի դիմորդներից 130-ը ազգությամբ
հայ են, մինչդեռ 2006 թ.ին նման դիմորդներն ընդամենը երկուսն էին», -նշում
է նա:

Ախալքալաքի բոլոր 5 միջնակարգ դպրոցներում ուսուցանվում է վրաց լեզուն:
Այդ քաղաքականությունը Համերաշխության և Քաղաքացիական Իրավահավասարության
հարցերով պետնախարարությունը համարում է համեմատաբար հաջողված: Երեք դպրոց`
հայալեզու, մեկը` ռուսալեզու և ևս մեկը` վրացական, որտեղ սովորում է 120
երեխա: Շորենա Թեթվաձեն` կիսով չափ հայուհի, գտնում է, որ ծնողներն ավելի
ակտիվ կգրանցեին իրենց երեխաներին վրացական դպրոց, եթե չվախենային
ձուլումից: Մինչդեռ 68-ամյա վարսահարդար Համբարձում Առաքյանը Ախալցխայի
խառը էթնիկ շրջկենտրոնից, որը Ախալքալաքից 45կմ դեպի հյուսիս է գտնվում,
չի համարում դա վտանգավոր:

«Մենք բոլորս այստեղ արմատավորված բնակիչներ ենք: Վրացիները գիտեն
հայերեն, հայերը վրացերեն», -ընդգծում է Համբարձում Առաքյանը: Նրա թոռը
սովորում է համալսարանում «4 + 1» ծրագրով, իսկ ծոռը հաճախում է
վրացալեզու մանկապարտեզ, որպեսզի «լավ իմանա վրացերենը», -ավելացնում է նա:
«Ես չեմ վախենում ձուլումից: Մենք չենք կորցնի մեր մշակույթը»:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930