Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևի ընդունումը. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 11,2014 18:10

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևի ընդունումը՝ զգուշացնելով Միացյալ Նահանգների Կոնգրեսին, որ բանաձևը օրենսդրական օրակարգում ընդգրկելը կարող է վնաս հասցնել երկկողմանի հարաբերություններին:

«Կարևոր է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսն օրենսդրական օրակարգում չընդգրկի այս բանաձևը կամ նման բանաձևեր, և ոչ կառուցողական նախաձեռնություններով երկկողմանի հարաբերություններին վնաս հասցնելու փոխարեն ջանքեր գործադրի՝ ամրապնդելու համար մեր պատմական դաշինքն ու գործընկերությունը, որն առավել մեծ կարևորություն ունի ներկայիս հանգամանքներում», – ասված է Թուրքիայի մամուլում հրապարակված արտգործնախարարության կողմից ապրիլի 11-ին տարածված գրավոր հաղորդագրության մեջ:

«Դատապարտում ենք կողմնակալ և իրավական հիմքեր չունեցող այս նախաձեռնությունն առաջ քաշողներին», – ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, որտեղ ասված է նաև, թե «Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գերազանցել է իր իշխանությունն ու պարտականությունները՝ ընդունելով հապճեպ և ոչ արհեստավարժ պատրաստված անլուրջ բանաձև»:

Թուրքիայի լրատվամիջոցներում ավելի վաղ հրապարակվել են հաղորդագրություններ, որոնք համաձայն այս երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զրուցել էր ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրիի հետ և քննարկել Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ի Սենատ ներկայացրած բանաձևը:

Արտգործնախարար Դավութօղլուն լրագրողներին տված հարցազրույցում ասել էր, թե չի ակնարկում, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կամ վերջինիս վարչակազմն այս բանաձևի կապակցությամբ ձեռնարկեն որևէ քայլեր, որոնք «անհանգստացնեն Թուրքիային»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Թուրքիայի պնդաճակատությունը՝ նրան բերելու է մեկուսացում ամբողջ աշխարհից։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930