Այսօր, երեկոյան ժամը 19-ին, նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Վերնիսաժին հարակից տարածքում գտնվող քաղաքապետարանի մասնաշենք: Այդտեղ է գտնվում ՀՀԿ Կենտրոնի կառույցի գրասենյակը:
Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հանդիպելու է Կենտրոնի ակտիվի հետ: Քննարկման թեման գաղտնի է պահվում:
Ականատեսներն Aravot.am-ին պատմեցին, որ վաղ առավոտից շենքի սանիտարական մասի աշխատակիցները լծվել են տարածքը մաքրելու գործին. նույնիսկ շենքի բակի սալիկները հատ-հատ լվացվում են: Ոստիկանները ժամը 16-ից հորդորում են շենքում գտնվող տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին ազատել տարածքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թող այցելի…..Մեկ է դրանից բան չի փոխվելու…