Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այցելել է Դոնեցկ, որտեղ ռուսամետ ցուցարարներին կոչ է արել ազատել մարզպետարանի շենքը և հանձնել զենքերը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Ես դեմ եմ ցանկացած ուժային զարգացումների: Ես կոչ եմ անում ազատել ապօրինաբար գրաված շենքը և հանձնել զենքերը», – հայտնել է Յացենյուկը ապրիլի 11-ին:
«Օստրով»-ի փոխանցմամբ, Յացենյուկը ցուցարարներին խոստացել է, որ լեզվի մասին օրենքը, ըստ որի ռուսաց լեզուն Ուկրաինայի 13 շրջաններում մարզային կարգավիճակ էր ստացել, չեղյալ չի հայտարարվի:
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկիանչենկոն Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու խորհրդին Յացենյուկը պատասխանել է, որ հաշվի կառնի այդ առաջարկը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ