Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ջերմ-ջերմ կառավարության հրաժարականն էին ուզում, գլխներին սառը ջուր լցվեց…» (Տեսանյութ)

Ապրիլ 11,2014 17:24

Գալուստ Սահակյանի համար անհեթեթ է հարցադրումը, որ երեք քաղաքական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» ղեկավարների հանդիպումը պատճառ դարձավ, որ երեկ չհայտարարվեց վարչապետի անունը: «Նման հարցադրումները մեզ համար անհեթեթ են դառնում, որովհետեւ մեր գործողություններով փորձում է այս կամ այն քաղաքական ուժը դիրքեր ամրապնդել: Ընդհանրապես տեղյակ էլ չէինք՝ կհանդիպե՞ն, թե՞ չեն հանդիպի, եւ հետո ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, այսինքն՝ որ իրենք հանդիպեցին  ինչ-որ մի բան պիտի փոխե՞նք: Մենք որեւէ խնդիր չունենք որեւէ մեկի հավաքվելու-չհավաքվելու հետ: Պարզապես պիտի Սահմանադրությունը կարդալ, որ երկրի նախագահը խորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր կոնսուլտացիաները վերջացնելուց հետո նոր կկազմավորի կառավարության կազմը: Կոնսուլտացիան չի նշանակում նստել- խոսել ավարտվել, չէ՞ որ հարցեր են քննարկվում, յուրաքանչյուրը պիտի գնա իր կուսակցության հետ վերջին անգամ քննարկի: Կարծում եմ՝ այսօր- վաղը նախագահը նորից կուսակցությունների ներկայացուցիչների հետ կհանդիպի՝ ՕԵԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ նոր դրանից հետո իր կարծիքը կհրապարակի »,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերում է հավանական իշխանափոխությանը, դա Գալուստ Սահակյանին ծիծաղելի է թվում. «Արդեն ծիծաղելի է՝ ի՞նչ իշխանափոխություն, մի կողմից խոսում են  լուծումներ պահանջող հարցերի մասին, մյուս կողմից՝ իշխանափոխություն… ի՞նչ իշխանափոխություն, երբ հարցնում ես՝ բա լավ, ով է գալու իշխանության, մեկը մյուսից խռովում են, ասում են՝ ամենալավը ես եմ… Մենք պայման ենք ստեղծում, որ դասական ձեւով կուսակցությունները  փոխհարաբերություններ ունենան, մարդավարի ձեւով նստեն, հարցեր քննարկեն: Քաղաքական դաշտը մեկն է, էդ մեկ դաշտում յուրաքանչյուրն իր դերակատարումը պիտի ունենա, լուսանցքում չմնա»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը, պատասխանելով լրագրողի հարցին, թե «չե՞ք կարծում, որ քանի չորս քաղաքական ուժերը ուժեղ են, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կպահանջեն»,  ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ ուժեղ են՝ ոչ տեսակով են նման, ոչ բնավորությամբ են նման, որ փոխհարաբերություններով են նման… Կառավարության հրաժարականը ջերմ-ջերմ քննարկում էին, հանկարծ վարչապետի հրաժարականով ոնց որ սառը ջուր լցվեց գլխներին, մինչեւ էսօր չեն կարողանում օրակարգ որոշեն, ես դա ցավով եմ ասում»:

«Առավոտի» հարցին՝ այսինքն հատո՞ւկ այդ «սառը ջուրը լցրեցիք» գլխներին՝ վարչապետի անակնկալ հրաժարականով, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք որեւէ մեկին  հատուկ ոչինչ չենք անում: Մարդիկ իրենք են մեր գործողությունները վերլուծում, մտածում, որ մեկ տաք ջուր լցվեց գլխներին, մեկ սառը ջուր: Չորս ուժերը էս ընթացքում ոչ դաշինք էին, ոչ հանրագումար էին, որեւէ այլ մտայնություններ հասարակությանը չներկայացրեցին, ընդամենը կառավարության հրաժարականն էին ուզում, կառավարությունը հրաժարական տվեց, էլ չկարողացան օրակարգ ձեւավորել… այսինքն, դա քաղաքական միավորում չէր, դա խորհրդարանում առաջացած քաղաքական ուժերի մեկ սկզբունքի միավորում էր»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արտակ Կոշեցյան says:

    Ինձ էլ անհեթեթ է թվում, որ Գ. Սահակյանի կարգի մարդիկ կարող են որևէ երկրում, նույնիսկ Հայաստանի նման փոքր երկրում անընդհատ աչք ցավացնեն:

  2. Կարո Մելիքյան says:

    Սա իր պոռոտախոսությամբ շուտով Գինեսի ռեկորդ կսահմանի…

  3. ՀՀ քաղաքացի says:

    Գալուստ Սահակյանի ԳՈՀԱՐՆԵՐՈՎ ոչ մեկի էլ չես զարմացնի….. Թեթեւ տարեք…

  4. Անցորդ says:

    Գալուստին պետք է լրիվ արհամարհել: Ու դրանով ինքը կվերենա: Իսկ այսպիսով միայն գովազդում ենք նրան ու էլի կյանք տալիս Գալուստին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930