Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չի կարող միջամտել Վոլոդյա Ավետիսյանի գործին (Տեսանյութ)

Ապրիլ 11,2014 17:10

Այսօր Ազատության հրապարակում մի խումբ ազատամարտիկներ կրկին հավաքվել էին` ի պաշտպանություն իրենց մարտական ընկերոջ` Վոլոդյա Ավետիսյանի:

Նրանք նախքան Բաղրամյան 26 գնալը, հրապարակում կրկին հիշեցին «կեղծ» ազատամարտիկներին:

Մասնավորապես մտաբերեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

«Հայտնեցին, թե 92-93թթ. նա Շահումյանում է կռվել, բայց այդ տարիներին Շահումյանում արդեն զորք չկար: Երեւի 1997-ին`Կիրովաբադում,  98-ին էլ Բաքվում է եղել, մարտական ուղին թող ճշտի»,- ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Ազատամարտիկ Ռեմբոն էլ հեգնեց` Սամվել Ալեքսանյանը Կիրովաբադի գրավմանն է մասնակցել:

Ավելի ուշ ազատամարտիկները շարժվեցին նախագահական նստավայր` պահանջելու շաբաթներ առաջ նախագահին հանձնած իրենց նամակի պատասխանը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները նամակով պահանջել էին անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանին եւ ստիպել ՊՆ քննչական մարմնին գործել Սահմանադրությամբ:

Նախագահական նստավայրի նամակների ընդունման բաժնի 2 աշխատակից ազատամարտիկներին փոխանցեցին, որ նախագահը չի կարող միջամտել Վոլոդյա Ավետիսյանի գործին, քանի դեռ  այն գտնվում է դատաքննության փուլում:

Ազատամարտիկներին այդ պատասխանը չգոհացրեց:

«Մենք չէինք դիմում նախագահին, որ միջամտեր դատարանի աշխատանքին, դիմում էինք, որ նախագահը հետ վերադարձնի թե’ դատարանի, թե’ իրավապահ  մարմինների աշխատանքը իրավական դաշտ, քանի որ նա է Սահմանադրության երաշխիքը»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Սարուխանյանը:

Մեր հարցին` ակնկալիքներ ունեի՞ք ՀՀ նախագահից, կարծում էիք կմիջամտի՞, ասաց. «Չէ, բացարձակ: Ակնկալիքներ չունենք: Քաղաքացիական ակցիա է, անում ենք, որ մեզ հանգիստ զգանք, որ արել ենք բոլոր հավանական եւ անհավանական բաները… այս նամակով չէինք դիմում նախագահին, թե Վոլոդյա Ավետիսյանի գործն է միայն անօրինական, բաց թողեք: Ոչ ստիպում էինք նրան, որ գործի օրենքի շրջանակներում եւ ստիպի բոլոր ատյաններին աշխատել իրավական դաշտում: Եվ չէինք ակնկալում, որ հենց այս գործով Սերժ Սարգսյանը օրինական գործողությունների դիմեր: Սերժ Սարգսյանի ստեղծած բեսպրեդելի հիերարխիան չէ՞»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930