Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են ցուցադրական զորավարժության արդյունքները

Ապրիլ 11,2014 16:57

Ապրիլի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ Արարատ բժշկական կենտրոնի հենքի վրա փետրվարի 25-ին անցկացված ցուցադրական զորավարժության արդյունքների ամփոփումը:

Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, բարձրաստիճան զինվորականներ, առողջապահության ոլորտի պատասխանատուներ:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն իր խոսքում փաստեց, որ զորավարժության արդյունքում ամրապնդվել են բժշկական կենտրոնի անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները: Նա ընդգծեց նաև, որ բոլոր բուժհաստատությունները պետք է պատրաստ լինեն հնարավոր պատերազմական իրավիճակի դեպքում գործելու որպես զինվորական հոսպիտալներ և կատարել առաջադրված խնդիրները:

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն էլ, մատնանշելով զորավարժության խնդիրներն ու առանձնահատկությունները և ընդհանուր առմամբ բավարար գնահատելով զորախաղի վերջնական արդյունքը, ընդգծեց, որ բժշկական կենտրոնն ունակ է սահմանված ժամկետում բացազատվելու որպես թիկունքային հոսպիտալ` գործելով ՊՆ ենթակայության ներքո: Միևնույն ժամանակ Միքայել Հարությունյանը վերհանեց զորավարժության ընթացքում արձանագրված բացթողումները:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով զորախաղին ներգրավված անձնակազմին ակտիվ մասնակցության համար` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը փորձի փոխանակման տեսանկյունից կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը և հավաստիացրեց, որ զորավարժության խնդիրները կատարվել են բարձր մակարդակով: Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ զորախաղի արդյունքում ձևավորվել է միասնական մոդել` առաջիկայում այլ բուժհաստատություններում կիրառելու համար:

Եզրափակելով ելույթը` Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ երկու գերատեսչությունների` առողջապահության և պաշտպանության նախարարությունների հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում կլուծվեն զորավարժության ընթացքում արձանագրված բոլոր բացթողումները: Այս առումով երկու ոլորտների պատասխանատուների կողմից հնչեցին մի շարք առաջարկներ:
Հանդիպումը եզրափակվեց զորավարժությանը ներգրավված մասնակիցներին, պահեստազորի բուժծառայության սպաներին պաշտպանության և առողջապահության նախարարների կողմից հերթական զիվորական կոչումներ և պատվոգրեր հանձնելու արարողությամբ:

Արարատ բժշկական կենտրոնի հենքի վրա փետրվարի 25-ին անցկացված ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժության նպատակն էր ստուգել բուժհաստատության մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման պլանի իրատեսությունը` պատերազմական հնարավոր իրավիճակի դեպքում քաղաքացիական բուժհաստատությունները որպես զինվորական հոսպիտալներ բացազատելու և ՊՆ ենթակայությանը հանձնելու նպատակով:

SIP_6552-copy
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930