Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Ձեզ սթրեսի մի ենթարկեք, մի քիչ համբերեք, ամեն ինչ պարզ կլինի»

Ապրիլ 11,2014 16:52

Ի՞նչն է պատճառը, որ երեկ 13-րդ վարչապետի անունը չհրապարակվեց: Ընդդիմադիրների համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի պլանները խափանել է ԲՀԿ-ն, որը դեմ է արտահայտվել Սահմանադրական բարեփոխումներին, բացի այդ, անկանխատեսելի իրավիճակ է ստեղծել Սերժ Սարգսյանի համար Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ԲՀԿ առաջնորդի հանդիպումը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը վստահեցրեց, որ ոչ մեկն էլ չի խափանել Սերժ Սարգսյանի պլանները: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ձգձգվում վարչապետի նշանակումը, մի՞թե Սերժ Սարգսյանն իր աչքի տակ չունի հարմար թեկնածու եւ այսպես հընթացս թեկնածու է ընտրում՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Այդ հարցերն արհեստածին են, ոչ մի ձգձգում չկա»:

Մեր դիտարկմանը, որ այնուամենայնիվ, ինչ-որ խառնաշփոթ իրավիճակ է նկատվում ՀՀԿ-ում՝ վարչապետի հրաժարականի եւ նոր վարչապետի նշանակման հետ կապված՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ոչ մի խառնաշփոթ չկա, ի՞նչ խառնաշփոթ»:

Մեր հարցին՝ եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք մարդկանց սթրեսի ենթարկում՝ սպասողական դրության մեջ պահելով եւ վերջնաժամկետում նոր վարչապետի անունը հրապարակելով՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց. « Ոչ մեկն էլ սթրեսի մեջ չէ: Դուք սթրեսի մե՞ջ եք: Սահմանադրությունը նախատեսել է ժամկետ: Մի քիչ համբերեք, ամեն ինչ պարզ կլինի: Ձեզ սթրեսի մի ենթարկեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mher says:

    Նույնիսկ տնտեսական ֆանտաստիկ աճ ու առաջնթաց ունեցող երկրները իրենց թույլ չեն տալիս սահմանդրությամբ նախատեսված ժամկետի վերջին օրը (մեր դեպքում 10-րդ) նշանակել վարչապետ և 20-րդ օրն էլ կառավարություն: Չնայած մի կողմից էլ երևի ճիշտ են, ավելի լավ է կառավարություն ընդհանրապես չունենանք եթե պիտի նախորդի նման ղեկավարեն:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Գագիկ Մինասյանն այն դեպքն է, երբ ափսոսում ես, որ հայոհայնքը կայքում տեղ չի գտնելու…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930