Միաժամանակ, խոսնակը խուսափել է կոնկրետ պատասխանել հարցին՝ արդյոք ամերիկյան կառավարությունը ճանաչո՞ւմ է այդ իրադարձություները որպես ցեղասպանություն:
Ամենօրյա ճեպազրույցների ընթացքում Միացյալ Նահանգների Պետքարտուղարության մամուլի խոսնակ Յեն Փսաքին լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը` հայտարարելով, որ իրենց դիրքորոշումը արդեն վաղուց հայտնի է:
«Մենք հստակորեն որպես պատմական փաստ ճանաչում և սգում ենք մեկուկես միլիոն հայերի կորուստը, որոնք կոտորվել են կամ մահվան աքսորի են քշվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Այս սարսափազդու իրադարձությունները հանգեցրել են 20-րդ դարի դաժանագույն վայրագություններից մեկին: Եվ Միացյալ Նահանգները ընդունում է, որ այդ իրադարձությունները շարունակում են հսկայական ցավ պատճառել Հայաստանի ժողովրդին և հայկական ծագում ունեցող մարդկանց, ինչպես և մեզ բոլորիս, ովքեր կիսում են համամարդկային արժեքները», – հայտարարել է Փսաքին:
Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի խոսնակը խուսափել է կոնկրետ պատասխանել հարցին՝ արդյոք ամերիկյան կառավարությունը ճանաչո՞ւմ է այդ իրադարձություները որպես ցեղասպանություն, ասելով, թե արդեն հայտարարել է՝ որն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Տաթեւիկ Լազարյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում