Հարգելի պարոն Աշոտյան
Առաջին տեղեկությունը ստացել եմ Վանաձորի Էվրիկա դպրոցից, որտեղ ապրիլի 3-4-ը օլիմպիադայի անվան տակ Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպությունն անց է կացրել միասնական ընդունելության քննություններ մաթեմատիկայից, ֆիզիկայից և ռուսաց լեզվից : Ընդ որում, ինչպես ներկայացվել է ինձ, գիտելիքների բավականին ցածր նշաձող է դրվել, որովհետև հատկապես տղաները ստացել են բավականին բարձր միավորներ: Միայն այդ դպրոցից մի քանի տղայի ծնողների արդեն հայտարարվել է, որ տղաներն ընդունվել են Մոսկվայի տարբեր բուհեր, բաժանվել են բուկլետներ, որոնց վրա ռուսերենով գրված ՄԻՍիՍ հապավումը, հավանաբար այդ բուհերի անվանումների սկզբնատառերն են:
Տղաների ծնողներին Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ նրանք կստանան բանակից տարկետում, Ռուսաստանում անվճար հանրակացարան, իսկ մյուս տարի՝ Ռուսաստանի քաղաքացիություն:
Հարգելի պարոն Աշոտյան, խնդրում եմ պարզաբանեք, թե տեղյա՞կ եք արդյոք այս գործընթացից, ի՞նչ իրավունքով է դպրոցի տնօրենն օտար պետության ներկայացուցչին թույլ տվել իրականացնել արտագաղթի հրեշավոր այս ծրագիրն իր դպրոցում, իսկապե՞ս տարկետման իրավունք ունեն Ռուսաստան սովորելու մեկնող տղաները: Նաև ինձ ասել են, որ ՀՀ-ից արդեն 50 տղա համարվում են ընդունված Ռուսաստանի բուհեր: Դուք տեղյա՞կ եք:
Կարդացեք նաև
Երկրորդ ապշեցուցիչ տեղեկությունը հետևյալն է:
Շիրակի մարզի Սիզակերտ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում սովորող Սյուզաննա Հրաչի Միքայելյանը 2005 թվականից գնում է դպրոց, սակայն մինչ օրս հրամանագրված չէ և անցած 8 տարիներին մատյաններում նրա անունը չի գրվել, որովհետև աղջիկն ունի լսողության խնդիր, ձայնալսման ապարատ է կրում: Ինչպես ինձ ասաց Սյուզաննայի մայրը, դպրոցը պատճառաբանում է, որ երեխան չի լսում և չեն կարող գնահատել, այդ պատճառով չեն հրամանագրել:
Պարոն Աշոտյան, ինչպե՞ս կարող է երեխան 8 տարի դպրոց գնալ, 9-րդը՝ նույնպես ու չստանա իր կրթության մասին վկայական: Չեմ հասկանում այդ տնօրենին, մի՞թե երբեք չի լսել ներառական կրթության մասին, ինչո՞ւ չի ապահովել երեխայի համար կրթություն ստանալու հնարավորությունն այն դեպքում, երբ Գյումրում գործող թույլ լսողների խնդիրներով ԱԳԱԹ հ/կ –ն պատրաստ էր դպրոցում օգնել երեխային: Այս խնդրի մասին հենց իրենք են ահազանգել:
Խնդրում եմ արձագանքեք, պարոն Աշոտյան
Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության անդամ
Ես էլ եմ ապշած:Երբ եվրոպացիներն ու ամերիկացիներն են այդ միջոցառումները անում,ինչու չեք ահաբեկվում? Այդ երբվանից ենք մենք ահաբեկված ռուսներից: Ես ուրախ եմ միայն: Մենք գնում ենք Ռուսաստան: