Սեւանա լճում նախատեսվող ձկնաբուծարանի կառուցումն ունի եւ դրական կողմեր, եւ թերություններ: Այսօր այս մասին «Ելակետ» ակումբում խոսեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, նշելով, որ ձկնաբուծարանը կլուծի մաքուր իշխանի եւ այլ ձկների արդյունաբերական պաշարների ավելացման հարցը:
Այս պետական ծրագրով նախատեսված է ստեղծել ցանցավանդակային տնտեսություններ:
Պարոն Գաբրիելյանի ներկայացմամբ` ծրագրի բացասական կողմերից մեկը լրացուցիչ օրգանական նյութերի մուտքն է Սեւանա լիճ, որը ոչ թե կերի ձեւով է լինելու, այլ` ձկների արտակղանքների. «Բայց չպետք է ոչ ասենք ծրագրին, այլ պետք է աշխատենք հնարավոր ազդեցությունը նվազեցնենք»:
Բարդուխ Գաբրիելյանը վստահեցրեց, որ եթե ծրագիրն իրականանա, իշխանի արդյունաբերական պաշարները կավելանան, իսկ դա նշանակում է նաեւ գնի նվազում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ