Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը կճանաչի Թուրքիայից հետո. Ռուբեն Մեհրաբյան

Ապրիլ 11,2014 15:44

«Կարեւոր շրջադարձ էր, բայց չեմ կարծում՝ Հայաստանի Հանրապետության դիրքերից մենք այստեղ առանձնապես ոգեւորվելու բան ունենք»,- այսօր՝ ապրիլի 11-ին ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ գաղտնիք չէ, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները թեւակոխել են նոր փուլ, եւ Թուրքիան ռազմական հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ եւ լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ երկակի խաղ է վարում: Քաղաքագետը հայտարարեց, որ հաշվի առնելով, որ Ռուսաստանի քաղաքական վարքը մերժելի է համարվում ամբողջ աշխարհում եւ այդ բանաձեւը կարող է վերջ դնել Թուրքիայի երկակի խաղին.

«Սա մի դեղին քարտ է՝ ուղղված Թուրքիային, եւ չեմ կարծում, որ ինչ-որ ձեւով շոշափվում են կամ կշոշափվեն Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության շահերը: Իհարկե, սփյուռքահայության մեջ մեծ ոգեւորության ալիք կբարձրացնի հերթական անգամ: Հաշվի առնելով թուրք-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը, մանավանդ ներկայումս, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի նույնիսկ Թուրքիայի կողմից այդ ճանաչման գուցե հաջորդ օրը, բայց ոչ դրանից շուտ»:

Քաղաքագետը ուշագրավ է համարում, որ այդ օրինագիծը նախագծել են այն սենատորները, որոնք վերջին ամիսներին հանդիսանում են այն առանցքային դեմքերը, ովքեր նախաձեռնում են բոլոր միջոցառումները՝ ուղղված պուտինյան Ռուսաստանի դեմ: Եվ պետք է հաշվի առնել, որ օրինագծին կողմ է քվեարկել նաեւ հանրապետական սենատոր Ջոն ՄաքՔեյնը, որը երբեք հայկական օրինագիծներին կողմ չի քվեարկել.

«Եթե մտածենք, որ այստեղ անուղղակի ձեւով շոշափվում է Հայաստանի Հանրապետությունը եւ նրա շահերը, ապա միայն միջնորդավորված ձեւով: Սա նաեւ նախանշան է, որ հետխորհրդային տարածքում, կապված Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության հետ, ինչ-որ փոփոխություն կարող է նաեւ լինել, սա առաջին քայլն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930