Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռնուհին` 32-ամյա Զառա Ֆիլիպսը, հայտարարել է, թե իր առջեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ձիասպորտից չեմպիոնական ոսկե մեդալը նվաճելու խնդիր է դրել:
Լոնդոնի օլիմպիական խաղերի թիմային արծաթե մեդալակիրն անցած տարվա հուլիսին հղիության պատճառով դադար էր վերցրել: Իսկ երբ այս տարվա հունվարին ծնվեց դուստրը` Միան, վերսկսել է մարզումները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` guardian-ի