Ղրիմի դեպքերը կարող են «դոմինոյի էֆեկտ» թողնել և օրինակ ծառայել տարածաշրջանի սառեցված հակամարտությունների վրա, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Փոխանցում է «Հուրիեթ» թերթը:
Ըստ նրա, տարածքային ամբողջականության տեսանկյունից, Ղրիմը կարող է բացասաբար ազդել Ղարաբաղի խնդրի վրա:
«Մենք միայն Ուկրաինայով չենք անհանգստացած: Եթե այդ միտումը սկսի գործել, որը դեմ է տարածքային ամբողջականությանը, կան շատ այլ սառեցված հակամարտություններ, ինչպիսիք են Մերձդնեստրը, Աբխազիան, Լեռնային Ղարաբաղը: Մենք չենք ուզում, որ Ուկրաինայի ճգնաժամը «դոմինոյի էֆեկտ» թողնի սևծովյան և մերձակա շրջաններում ու Թուրքիայի հարևան երկրներում», – ասել է Դավութօղլուն ճապոնական «Nikkei Asian Review» հանդեսին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև