Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետը՝ անվճար վարդերի քաշքշուկի մասին. «Ափսոսանք եմ հայտնում»

Ապրիլ 11,2014 14:42

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին խնդրեց մեկնաբանել այն միջադեպը, որի ժամանակ,  ապրիլի յոթին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բաժանվող անվճար վարդերի ու  բացիկների համար հերթեր էին գոյացել Հանրապետության հրապարակում, ու կանայք քաշքշել էին մեկմեկու:

«Երեւույթի մասին ոչինչ չունեմ մեկնաբանելու, միայն կարող եմ ափսոսանք հայտնել: Մյուս կողմից էլ, դա կարող եմ համարել տոնական աժիոտաժ, որը ինչ-որ տեղ մի քիչ կոշտ, բայց երեւի նորմալ երեւույթ է: Ուրեմն սպասումը կար, ուրեմն ավանդույթը արժե շարունակել,  պարզապես պետք է մտածել մի քանի նոր կետեր մտցնելու մասին: Ի դեպ, եղել են դեպքեր, որ այս կամ այն նվերը արհամարհվել  է: Եվ եթե կանայք այժմ  այսքան հաճույքով, ուրախությամբ ստանում էին այդ  ծաղիկները, ուրեմն դա էլ գնահատական է»,-ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալը:

Հավելենք, որ մարտի ութից ապրիլի յոթն ընկած հատվածում տոնակատարությունների վրա քաղաքապետարանը ծախսել  է 20 մլն դրամ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930