Ապրիլի 10-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նորքի 1-ին զանգվածի նախկին դատարանի շենքի դիմաց, ծառի տակ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` առանց պահունակի, և տարբեր տրամաչափի 33 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
ՀՀ ոստիկանություն