Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցել ԵԽԽՎ-ում ռուս պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելու քվեարկությանը

Ապրիլ 11,2014 13:23

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ԵԽԽՎ-ն մեկ տարով զրկեց ՌԴ պատվիրակության անդամներին ձայնի իրավունքից: ԵԽԽՎ-ի՝ ՌԴ-ին մինչ տարեվերջ ձայնի իրավունքից զրկելու բանաձեւն ընդունվել է 145 «կողմ», 21 «դեմ» եւ 22 «ձեռնպահ» ձայներով:

Ըստ ԵԽԽՎ-ի կայքի տեղեկատվության՝ 21 «դեմ» քվեարկողներից էին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը, Ֆրանսիայի պատվիրակ Ժան Կլոդ Մինյոնը եւ այլք: Ադրբեջանի պատվիրակները քվեարկել են ձեռնպահ:

Ըստ ԵԽԽՎ կայքի` Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցել է քվեարկությանը:

Aravot.am-ը տիկին Զոհրաբյանից հետաքրքրվեց` ինքն ինչո՞ւ չի մասնակցել քվեարկությանը: Հայ պատվիրակը պատասխանեց. «Ադրբեջանական պատվիրակությունը Սարսանգի ջրամբարի հետ կապված բանաձեւ է փորձում ներառել ԵԽԽՎ օրակարգ, եւ ձեր նշած հարցի քվեարկության ժամանակ ես հանդիպում էի եվրոպացի մի շարք պատգամավորների հետ՝ բացատրելու վերջիններիս ադրբեջանական նախաձեռնության հերթական անհեթեթությունը։  Որեւէ այլ խնդիր չի եղել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930