Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատապարտյալը ՌԴ քաղաքացիություն է ուզում

Ապրիլ 11,2014 13:55

Դատապարտյալը դիմել է հանրապետության նախագահին
Պարոն նախագահ, ես չեմ կարողանում դիմանալ ընտանիքիս ծանր վիճակին: Նրանց չեմ կարողանում օգնել ոչ ֆինանսապես, ոչ հոգեպես, դրա ամբողջ մեղքը Ձեր կողմից ստեղծված «անկախ» հանձնաժողովն է, որն արդեն երրորդ անգամ ինձ մերժում է պայմանական վաղաժամկետ ազատվելուց:

Միգուցե ես շատ վատն եմ, որ հանցագործություն եմ արել, եւ հայտնվել ճաղերի հետեւում: Բայց կալանքի ընթացքում ինձ դրսեւորել եմ դրական. ունեմ խրախոսանք, այս ամենն ասում է, որ ես ցանկանում եմ վերադառնալ նորմալ կյանքի, որի վառ ապացուցն է «Սեւան» ՔԿՀ վարչակազմի բնութագիրը:

Սակայն դա էլ չի օգնում Ձեր կողմից ստեղծված անկախ հանձնաժողովին, Ձեր հովանու ներքո կայացնել որոշում, որը նույնիսկ դատարանն է հրաժարվում ընդունել:
Պարոն նախագահ, վերջին խնդրանքս է մնացել, որ ինձ զրկեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Ես օրացուցային պատիժս կրելուց հետո մեկնելու եմ Ռուսաստանի Դաշնություն, որտեղ երեք ամսից տրվելու է քաղաքացիություն: Աշխատելու եմ, որ իմ ընտանիքին օգեմ:

Պարոն նախագահ, խնդրում եմ մինչ իմ ազատվելը, քանի որ ՀՀ քաղաքացի եմ, իմ ընտանիքին օգնեք գոյատեւել, դուրս գալ դժվար վիճակից, քանի որ իմ ընտանիքը գոյատեւում է 20 000 դրամ նպաստով:

ՍԵՐԳԵՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Սեւան» ՔԿՀ
դատապարտյալ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930